Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում»

«Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում»
16.01.2021 | 21:26

Հունվարի 19-ին, ժամը 15: 00-ին, նկարիչների միության մեծ սրահում տեղի կունենա Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև արդի հայ նկարիչների թեմատիկ ստեղծագործությունների ցուցահանդեսը։

Շնորհանդեսը կուղեկցվի Հայաստանի տարբեր պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում գտնվող անվանի հայ նկարիչների (այդ թվում՝Գ. Բաշինջաղյան, Վ. Սուրենյանց, Գ. Խանջյան, Ս. Փարաջանով և այլք)՝ Քրիստոսի պատկերը ներկայացնող ստեղծագործությունների ցուցահանդեսով։ Կլինեն նաև երաժշտական համարներ և տեղի կունենա ավանդական գինեձոնի արարողություն: Ներկա են լինելու Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատրյանը, կրթության և մշակույթի ոլորտի մի շարք գործիչներ և այլ հյուրեր: Միջոցառումն անցակցվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ԿԳՄՍ նախարարության, Երևանի պետական համալսարանի, ՀՀ նկարիչների միության, Հայաստանի Ազգային պատկերասրահի և Ս. Փարաջանովի թանգարանի աջակցությամբ: Հարգանքով՝ «Հայ մշակույթի միջազգային ասոցիացիա» ՀԿ :

Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև հունվարի 21-ը:

Դիտվել է՝ 4202

Մեկնաբանություններ